Մշակույթ Հասարակություն 

Միքի Ռուրքի շունը աստղին փրկել է ինքնասպանությունից

Հանրահայտ դերասան Միքի Ռուրքը փաստագրական Eating Happiness ֆիլմի նկարահանման ժամանակ խոստովանել է, որ իր շունն իրեն փրկել է ինքնասպանությունից, գրում է Page Six-ը։

63-ամյա դերասանը պատմել է, որ իր կյանքի շատ դժվար ժամանակահատվածում ինքն այլ ելք չի գտել, քան ատրճանակը քունքին դնելը։ Սակայն այդ պահին հենց այն միտքը, թե իր սիրելի շունը մենակ կմնա, Միքիին ստիպել է հրաժարվել այդ հիմար գաղափարից։

2009-ին, երբ դերասանը մրցանակ էր ստացել Wrestler ֆիլմում «Տղամարդու լավագույն դերի համար, նա իր ելույթում շնորհակալություն հայտնեց իր շներին։

Նույն շարքից