Միջազգային Քաղաքական 

ԱՄՆ-ում վաճառքի է դրվել Թրամփի գիրքը

ԱՄՆ-ում վաճառքի է դրվել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նոր գիրքը: Այս մասին հայտնում է Washingtonepost-ը։

«Crippled America: how to make America great Again» (Խեղված Ամերիկան. ինչպես վերադարձնել Ամերիկայի մեծությունը) վերտառությամբ գրքում միլիարդատերը դատողություններ է անում այն խնդիրների շուրջ, որոնց երկիրն այսօր բախվում Է։ Նա դրանց լուծման ուղիներ է առաջարկում:

Առաջաբանում նա նշել է, որ գրքում իր տեսլականն է առ այն, թե ինչպես վերադարձնել Ամերիկայի մեծությունը, ինչպես կարգի բերել անկում ապրող տնտեսությունը, ինչպես բարեփոխել առողջապահության համակարգը, ինչպես վերակառուցել բանակը և սկսել հաղթել պատերազմները՝ նայելու փոխարեն, թե ինչպես են հաղթում թշնամիները»։

Գրքի յուրաքանչյուր գլուխ նվիրված է Թրամփի նախընտրական ծրագրի առանձին կետերին։

Նույն շարքից