Հայաստան Քաղաքական 

Հասարակությունը անհամբերությամբ սպասում է Սուրիկ Խաչատրյանի նոր գիտական աշխատություններին

Հասարակությունը անհամբերությամբ սպասում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նոր գիտական աշխատություններին։ Այդ մասին խորհրդարանում ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բյուջեի լսումների ժամանակ։

«2014թ. մենք բոլորս մեծ ուրախությամբ տեղեկացանք, որ դուք գիտական բուռն գործունեություն եք ծավալում և գրել եք «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչև մեր ժամանակները» թեմայով դոկտորական ատենախոսություն և ստացել պատմափիլիսոփայության դոկտորի կոչում:

Հետո պարզվեց, որ ոչ թե պատմափիլիսոփայության, այլ պետական կառավարման դոկտորի կոչում եք ստացել: Պատրաստվո՞ւմ եք արդյոք շարունակել ձեր գիտական գործունեությունը և հնարավո՞ր է առաջիկայում տեսնենք «Պետական բյուջեի նախագծերը Սյունիքում հնագույն ժամանականերից մինչև մեր օրերը» թեմայով ատենախոսություն ու դրա շրջանակներում պատրաստվո՞ւմ եք արդյոք պայքարել ԳԱԱ ակադեմիկոսի կոչումի համար»,- հարցրել է Փաշինյանը։

Մարզպետը հրաժարվել է պատասխանել հարցին, նշելով, թե այն վարման կարգի հետ կապ չունի։

Նույն շարքից