Հայաստան Քաղաքական 

Արթուր Բաղդասարյանի հեռանալուց հետո Ազգային անվտանգության խորհրդի աշխատավարձի ծախսերը կրճատվել են

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի բացակայության ժամանակ աշխատավարձի ծախսերը կրճատվել են։ Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում հայտնեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ժ.պ. Արամ Թամանյանը։

«Քանի որ քարտուղարի և նրա օգնականի պաշտոնները թափուր են մնում,  նախատեսվող աշխատավարձը մենք տնտեսում ենք. բաշխում ենք պարգևավճարների կամ վերադարձնում ենք պետական բյուջե։ Հասկանալի պատճառներով կրճատվել են գործուղումների ծախսերը, որոնք մենք կատարում ենք՝ փոխարինելով Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարին»,- նշել է Թամանյանը։

Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, հայտարարելով ընդդիմությանը միանալու մասին, 2014թ. ապրիլին լքել էր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

Նույն շարքից