Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

Մարգարեթ Թետչերի անձնական իրերը Լոնդոնում աճուրդի կհանվեն

analitik.am

Մարգարեթ Թետչերի անձնական իրերը, այդ թվում՝ նրա հագուստի և զարդերի հավաքածուն, աճուրդի կհանվեն։ Այս մասին հայտնում է intermedia.ru-ն:

Այս տարի «երկաթե լեդին» կնշեր իր 90-ամյակը։ Այդ առիթով նրա՝ պատմական նշանակություն ունեցող մոտ 350 իր կառաջարկվի գնորդներին՝ ասել են Christie’s-ում։

Ամենաթանկարժեք լոտը կդառնա զմրուխտներից ու ադամանդներից պատրաստված Chaumet ոսկերչական տան վզնոցը։ Այն գնահատվում է 180 հազար ֆունտ։

Թետչերի ընտանիքը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ Վիկտորյայի և Ալբերտի լոնդոնյան թանգարանը հրաժարվել է ընդունել նրա իրերը ցուցադրության համար։

 Աճուրդը կկայանա դեկտեմբերին, Christie’s աճուրդի տանը։

Թետչերը կյանքից հեռացել է 2013 թվականի ապրիլի 8-ին։

thatcher_dispatch__3490077b

thatcher_handbag_3490149b 1-dress_3490075b

Նույն շարքից