Սահմանադրական բարեփոխումների նախագծի անհրաժեշտության, հանրաքվեի անցկացման եւ նույնականացման քարտերի հետ կապված խնդիրների շուրջ զրուցեցինք ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հետ:
-Որքանո՞վ էին անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները, եւ ի՞նչ կտա դա մեր երկրին:
Այն մեր երկրի համար դրական ազդեցություն կունենա, նախեւառաջ մեր երկրում, փաստորեն, իշխանության դերակատարումն ավելի կմեծանա, հատկապես ԱԺ-ի կոլեգիալ որոշումներ կայացնելու հնարավորությունը կմեծանա:
-Ժողովրդավարության եւ ընդդիմության մասով եւ՞ս փոփոխություններ կլինեն:
Ա՛յո, ժողովուրդ-իշխանություն հետադարձ կապն ավելի ամուր կլինի, պատասխանատվությունն էլ ավելի կոնկրետ եւ նաեւ ընդդիմության դերակատարումը որոշակիորեն կընդգծվի, ոչ միայն ԱԺ փոխխոսնակի տեղ տալով, այլ նաեւ այն բոլոր որոշումները, այն բոլոր նշանակումները, որ ԱԺ-ում կատարվում են որակյալ մեծամասնությամբ, բնականաբար, առանց ընդդիմության հետ որոշակի կոմպրոմիսների եւ համաձայնության լուծում չեն գտնի, այսինքն կոլեգիալ քննարկումների հնարավորությունը մեծանում է... Մեկ մարդու կողմից կառավարման հնարավորությունը փոքրանում է եւ մեծանում է կոլեգիալ օրգանի դերակատարումը:
Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում