Քաղաքական Հասարակություն գլխավոր Մամուլի տեսություն 

Նույնականացման քարտերը դարձան պատուհաս. «Անալիտիկ» շաբաթաթերթ

Դեռեւս 2012-ից ուժի մեջ մտավ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքը, որից հետո անձը հաստատող փաստաթղթերի համակարգում փոփոխություններ կատարվեցին: Մարդիկ դադարեցին ավանդական կապույտ անձնագրերը ստանալ, դրանց փոխարինելու եկան նույնականացման քարտերը, որոնք էլ հետագայում ընտրողների գլխին պատուհաս դարձան:

Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տվյալների`հինգ հարյուր հազար քաղաքացի ունի նույնականացման քարտ, երեք հարյուր քսան հազար անձիք ունեն ե՛ւ նույնականացման քարտ, ե՛ւ անձնագիր:

Լուրեր էին շրջանառվում, որ ընտրակեղծիքներից խուսափելու համար անհրաժեշտ է, որպեսզի նույնականացման քարտ ունեցող անձիք չմասնակցեն ընտրություններին, սակայն հարց է առաջանում` ի՞նչպես կարելի է անձին զրկել քվեարկելու իրավունքից:

Խնդրի մասին մեր թղթակցի հետ զրույցում իրենց դիրքորոշումներն են արտահայտել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ու ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը:

Էժան տարբերակներ Ըստ Արամ Մանուկյանի՝ բոլորն, այդ թվում նույնականացման քարտեր ունեցող անձիք իրավունք ունեն օգտվելու իրենց Սահմանադրական իրավունքից եւ մասնակցել ընտրություններին, սակայն եթե նույնականացման քարտերով քվեարկելիս որեւէ նշում չարվի, որ այդ անձն արդեն մասնակցել է ընտրություններին, ապա նա կարող երկրորդ անգամ մասնակցել. «Կստացվի այնպես, որ երկու տիպի քվեարկողներ կունենանք` մարդիկ, ովքեր մասնակցել են եւ իրենց անձնագրում դա հաստատվել է, եւ մարդիկ, որոնց մասնակցությունը ոչ մի ձեւով չի գրանցվի»:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից