Նոյեմբերի 1-ին Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչ Հրաչյա Պողոսյանը միջնորդություն էր ներկայացրել Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, անչափահաս 16-ամյա Նարեկ Խաչատրյանի նկատմամբ:
Ինչպես Վայոց Ձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Հրաչ Պետրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը և Ն. Խաչատրյանը, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով (սպանություն՝ 2 և ավելի անձանց, որը կատարվել է շահադիտական նպատակներով) վերցվեց կալանքի և տեղափոխվեց անչափահասների գաղութ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 30-ին ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի, Եղեգնաձորի ոստիկանապետ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ ձեռնարկելով ստացված օպերատիվ տվյալները Եղեգնաձորի ոստիկանություն էին բերման ենթարկել Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 16-ամյա Նարեկ Խաչատրյանին: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 10:00-ի սահմաններում Եղեգնաձորի բաժին ահազանգ էր ստացվել, որ Իսակովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող տան բակում կնոջ դի կա:
Մանրամասն՝ shamshyan.com