Հասարակություն Տնտեսություն 

2016-ին միջին կենսաթոշակը ՀՀ-ում կմնա 41 հազար դրամի սահմանում

2016-ին միջին կենսաթոշակը Հայաստանում կմնա 41 հազար դրամի սահմանում: Այս մասին ասված է 2016 թվականի պետական բյուջեի նախագծում:

Բազային կենսաթոշակի չափը (16 հազար դրամ), ստաժի յուրաքանչյուր տարվա համար ավելացումը (տարեկան 800 դրամ առաջին 10 տարվա համար, և 500 դրամ հետագա տարիների համար) չեն փոփոխվի:

Հիշեցնենք, որ 2015-ին միջին կենսաթոշակն ավելացել է 36 հազար դրամից դառնալով 41 հազար դրամ:

Նույն շարքից