Ռուսական LifeNews լրատվամիջոցը՝ Հարավային Սուդանի նախագահի պաշտոնական ներկայացուցչին հղումով, հաղորդել էր, որ Հարավային Սուդանում՝ Ջուբայի օդանավակայանի մոտ վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռում եղել է 12 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, որոնցից հինգը՝ հայ, մեկը՝ ռուս:
Tert.am-ի հետ զրույցում ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունից էլ հայտնեցին, որ ճշտում են անձնակազմի անդամների ինքնությունը՝ նրանք ազգությամբ հա՞յ են կամ ՀՀ քաղաքացի, սակայն ավելի ուշ հայտնեցին, որ քանի որ ինքնաթիռը չի պատկանել ո՛չ հայկական, ո՛չ ռուսական ավիաընկերության, ապա այլևս դա իրենց իրավասության մեջ չէ։
Ջուբայի օդանավակայանի տնօրենի տեղեկությունների համաձայն՝ հաջողվել է ողջ մնալ երեք ուղևորի: Նախնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ ավիավթարի հետևանքով մահացել է մոտ 40 մարդ։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ինքնաթիռն ընկել է ֆերմաների վրա, այդ պատճառով զոհերի թիվը կարող է ավելանալ։
Ըստ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ն կործանված ԱՆ-12 ինքնաթիռը շահագործվում էր տաջիկական Asia Airways ընկերության կողմից: Ըստ նախնական տվյալների անձնակազմը բաղկացած էր նաև հայազգի օդաչուներից: Տվյալ պահին ՔԱԳՎ-ը կապ է հաստատել Տաջիկստանի ավիացիոն իշխանությունների հետ անձնակազմի անդամների ազգությունը ճշտելու նպատակով, որոնք ցանկացած դեպքում ՀՀ ՔԱԳՎ կողմից օդաչուական անձնակազմի արտոնագրված մասնագետներ չեն:
Մանրամասն՝ tert.am
https://youtu.be/5hdqM8jEw3A