Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և շնորհավորել նրան Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) տարած հաղթանակի կապակցությամբ։
Պուտինն Ալիևին մաղթել է պետական գործունեության նորանոր հաջողություններ, իսկ Ադրբեջանի ժողովրդին՝ բարգավաճում։ Ալիևն իր հերթին ուշադրության ու շնորհավորանքի համար շնորհակալություն է հայտնել Պուտինին, հայտնում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը: