Հասարակություն Պատահարներ 

Հայտնի են Հարավային Սուդանում կործանված օդանավի անձնակազմի 5 անդամների անունները

analitik.am

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Հարավային Սուդանում այսօր՝ նոյեմբերի 4-ին, վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամների անունները:

Նախնական տվյալներով՝ անձնակազմի անդամներն են՝

Հրամանատար Գեւորգ Թովմասյան

Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան

Բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան

Ավիատեխնիկ Արմեն Անտոնյան

Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան

2014թ.-ից AN12  օդանավը հանվել է Հայաստանի գրանցումից: Պատկանում է Asia Airways տաջիկական ընկերությանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 4-ին, Հարավային Սուդանում կործանվել էր Allied Services Limited ավիաընկերությանը պատկանող բեռնատար ԱՆ-12 օդանավը։  ԱՆ-12-ը վայր է ընկել թռիչքից անմիջապես հետո եւ վնասելով բնակելի շինություններ՝  ընկել է Նեղոս գետը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հարավային Սուդանի նախագահի ներկայացուցիչ Աթենի Վեք Աթենին, ԱՆ-12-ում եղել է 18 մարդ, այդ թվում ՀՀ  5 քաղաքացի եւ մեկ ռուսաստանցի։ Վթարից փրկվել է 3 մարդ, նրանք բոլորը Հարավային Սուդանի քաղաքացիներ են։

Նույն շարքից