Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի բնակիչ, ռեժիսոր Մեթյու Ռայքրոֆթը թողարկել է նոր տեսահոլովակ, որի հիմնական նպատակը իրական կյանքի և սոցցանցերի կյանքի մասին մարդկանց պատմելն է։
Ֆիլմի վիրտուալ հերոսուհի Ջեննի Վանդերլաստը Instagram-ում կանոնավորապես հրապարակում է իր ճամփորդությունների մասին լուսանկարներ՝ դրանք ուղեկցելով աֆորիզմներով ու մեջբերումներով։
Սակայն իրականում նրա բոլոր լուսանկարները կեղծված են անանուն մորուքավոր տղամարդու կողմից, որը միայնակ նստած է մութ սենյակում։
Instagram-ում Ջենիի օգտահաշիվն իսկապես գոյություն ունի։ Դրանում հրապարակված է ընդամենը երեք կադր՝ արված հատուկ ֆիլմի համար։ Այն ունի առնվազն 200 հետևող։ YouTube վիդեոհոսթինգում տեսանյութը մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում դիտել է ավելի քան 200.000 օգտատեր։