Հասարակություն 

Հիլարի Քլինթոնը ընտրողներին խոստանում է կրկնակի բարձրացնել աշխատավարձերը

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը խոստացել է հաղթանակի դեպքում ավելացնել նվազագույն աշխատավարձի չափը դաշնային մակարդակով՝ հայտնում է Reuters գործակալությունը։ Ներկայում 1 ժամվա համար նախատեսված է 7.5 դոլար նվազագույն աշխատավարձ, որը Քլինթոնը խոստանում է դարձնել 12 դոլար։ Այս մասին նա հայտնել է Այովայում միջոցառման ժամանակ։

Իր հերթին Քլինթոնի մրցակից Բերնի Սանդերսն առաջարկում է նվազագույն աշխատավարձը հասցնել 15 դոլարի։

Նշվում է, որ այժմ ԱՄՆ շատ քաղաքներ ու տարածաշրջաններ գործում են տոկոսադրույքով, որը բարձրացնում է դաշնային նվազագույն աշխատավարձի չափը։

Նույն շարքից