Հասարակություն Գիտություն 

Gmail-ը էլեկտրոնային նամակներ կգրի օգտատերերի փոխարեն

Ամերիկյան Google ընկերության Gmail փոստային ծառայությունը համալրվել է նոր գործառույթով, որը հնարավորություն է տալիս արհեստական ինտելեկտով գործող ծրագրակազմին պատասխանել էլեկտրոնային նամակներին, փոխանցում է Gazeta.ru-ն:

Վիճակագրական տվյալների համաձայն` մարդիկ շաբաթական մոտ 13 ժամ են ծախսում էլեկտրոնային նամակները կարդալու և դրանց պատասխանելու համար։

Օգտատերերին օգնելու նպատակով աշխարհի խոշորագույն փոստային ծառայությունը ստեղծել է Smart Reply հավելվածը, որը կարողանում է ավտոմատ կերպով պատասխանել որոշակի տեսակի նամակներին:

Այն վերլուծում է ստացված նամակի տեքստն ու առաջարկում 3 ֆիքսված կարճ պատասխաններից` «Կներեք, չեմ կարող օգնել», «Պետք է փնտրեմ այն» և «Ես կուղարկեմ այն Ձեզ» տարբերակներից որևիցե մեկը:

Նույն շարքից