ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 5-ին` ժամը 03.55-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Սևքար գյուղի 28-րդ փողոցի թիվ 22 հասցեում այրվում է տան տանիք:
Ինչպես տեղեկացնում է ՏԿԱԻՆ կայքը,դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է Հ. Ք.-ին պատկանող տան տանիքի (մոտ 200 քմ) մոտ 120 քմ հատվածը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.31-ին, մարվել` 05.02-ին: