Հասարակություն 

Կամչատկայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Այս մասին հաղորդել է ՌԴ գիտությունների ակադեմիայի եկրաֆիզիկայի ծառայության Կամչատկայի ստորաբաժանումը:

«Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 13.59-ին: Էպիկենտրոնը գտնվել է Ուստ Կամչատսկից 4 կմ հեռավորության վրա, օջախը գտնվել է 34 կմ խորության վրա»,-հայտնել են գիտնականները:

Զոհեր և ավերածություններ չկան:

Նույն շարքից