Հասարակություն 

Մայրը որդու կյանքը փրկել է՝ դուրս նետելով Հրվ. Սուդանում կործանվող ինքնաթիռից

Segodnya.ua-ի փոխանցմամբ՝ Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ի առավոտյան Aн-12 ինքնաթիռի կործանման ժամանակ մայրը երեխային դուրս է նետել պատուհանից, երբ ինքնաթիռը սկսել է կտրուկ իջնել: Արդյունքում, երեխան ողջ է մնացել:

Հիշեցնենք, որ ինքնաթիռում եղել է 12 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, որոնցից հինգը՝ հայ, մեկը՝ ռուս:

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը նախորդ օրը հրապարակել էր Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների անունները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են.

Հրամանատար Գևորգ Թովմասյան
Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան
Բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան
Ավիատեխնիկ Արմեն Անտոնյան
Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան

2014թ.-ից AN12 օդանավը հանվել է Հայաստանի գրանցումից: Այն պատկանում էր տաջիկական Asia Airways ընկերությանը։

Նույն շարքից