Հայաստան Քաղաքական 

Սա օրիորդաց վարժարան չէ, որ ինչ-ինչ բաներից նեղացվածություն լինի. Արզումանյանը՝ ՄԻՊ-ի բացակայության մասին

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ազգային ժողովում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում են «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում ՄԻՊ-ի համար նախատեսված եկամուտները և ծախսերը:

ՄԻՊ-ի տեղակալ՝ աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանին արցեր ուղղեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը և բարձրացրեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանի բացակայության հարցը և հայտարարեց, որ դա անհարգելից վերաբերմունք է:

«Անշուշտ, լինում են բացառություններ, ինչպես ԱԳՆ-ն, որն ունի նախապես երկարաժամկետ պայմանավորվածություն ու գրաֆիկ, որը խախտելը բարդ է լինում, բայց ՄԻՊ-ը, որ Հայաստանում է գտնվում, պետք մասնակցի, հակառակ դեպքում՝ պատկերացրեք իրավիճակ, երբ որևէ մեկը մեզնից չգար, դա կլիներ անհարգալից վերաբերմունք: Անկախ մարմին՝ չի նշանակու, որ որևէ մեկի հետ չհամագործակցես, անկախ գործունեություն ծավալես: Հատկապես ԱԺ-ն ձեզ շատ պետք է, որ միասին կարողանանք օրենսդրական բացերը վերացնել, ինչն ամենօրյա աշխատանք է պահանջում»,- ասաց Արզումանյանը և հավելեց. «Սա օրիորդաց վարժարան չէ, որ ինչ-ինչ բաներից նեղացվածություն լինի, ու դեմարշներ կատարվեն, խնդրում եմ՝ հաղորդեք: Սա առաջին դեպքը չէ, տարբեր գերատեսչությունների նույն հարցը տալիս ենք, կնախընտրենք, որ այստեղ ներկայացնի ղեկավարը»:

ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը, արձագանքելով Ալեքսանդր Արզումանյանի ելույթին, նշեց, որ Կարեն Անդրեասյանը չի ներկայացել, քանի որ քննարկվելու էին ֆինանսատնտեսական, բյուջետային հարցեր: «Մենք միշտ հարգալից վերաբերմունք ենք ունեցել ԱԺ-ի նկատմամբ, հիմա էլ ակտիվ աշխատում ենք: Խնդրում եմ, դա մի վերագրեք անհարգալից վերաբերմունքին»,- ասաց նա:

Արզումանյանն էլ արձագանքեց, որ ՄԻՊ-ի ներկայությունը պարզապես տարրական հարգանքի հարց է, ապա՝ լքեց հանձնաժողովի սենյակը:

Նույն շարքից