Հասարակություն 

Արտակարգ դեպք «Զվարթնոց»-ում. Օդանավի ապակու ճեղքը «հայտնաբերել» են թռիչքից րոպեներ առաջ

«Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերն արտակարգ դեպք է գրանցվել: Երեւան-Վիեննա չվերթը մի քանի ժամով հետաձգվել է օդանավի ապակու վրա «հանկարծ» հայտնաբերված ճեղքի պատճառով:

NEWS.am-ի թղթակցին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի բաժնից հայտնեցին, որ չվերթն իրականացնող ավիաընկերությունը, խորհրդակցելով տեխնիկական անձնակազմի հետ, որոշել է չվերթը հետաձգել եւ իրականացնել այլ օդանավով:

«Օդանավը վերանորոգման փուլում է»,- ասաց գլխավոր վարչության մամուլի պատասխանատու Ռուբեն Գրդզելյանը:

Մանրամասն՝ news.am

Նույն շարքից