Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Facebook-ի իր էջում հերքել է Politico պարբերականում հայտնված այն տեղեկությունները, թե ինքը մտադիր է զբաղեցնել Ուկրաինայի վարչապետի պաշտոնը։
«Ես կցանկանայի մասնակցել մեծ փոփոխություններին և բարեփոխումներին ցանկացած իմ որակով, որով կարող եմ օգտակար լինել: Ամեն տեսակ սպեկուլյացիայից խուսափելու համար նշեմ, որ ես երբեք ոչ մի լրագրողի չեմ ասել, որ պատրաստ եմ դառնալ Ուկրաինայի վարչապետը»,- ասել էր Սահակաշվիլին: