Հայաստան Քաղաքական 

ՀՀ կառավարությունն առաջարկել է խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել

ՀՀ կառավարությունն առաջարկել է խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնել։ Այս մասին նոյեմբերի 5-ին կայացած նիստում հայտնել է Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը։ Նիստն առաջարկվում է սկսել նոյեմբերի 10-ին։

Մասնավորապես պլանավորվում է քննարկել Ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը, որը քաղաքացիներին իրավունք կտա քվեարկել ID քարտերով։ Օրենքը պլանավորվում է քննարկել 2-րդ վերջնական ընթերցմամբ։

Նույն շարքից