Հասարակություն գլխավոր 

Կործանված A321-ի պարամետրային ինքնագրիչը վերծանվել է

ТАСС-ի փոխանցմամբ՝ «Ռոսավիացիայի» ղեկավար Սերգեյ Ներադկոն հայտարարել է, որ Սինայի թերակղզում կործանված А321 ինքնաթիռի պարամետրային ինքնագրիչը վերծանվել է, ձայնային տեղեկություններ պարունակող ինքնագրիչը վնասվել է, սակայն այն հնարավոր կլինի վերծանել առաջիկայում:

«Ձայնային ինքնագրիչը, որը ձայնագրում է անձնակազմի անդամների խոսակցությունն օդաչուների խցիկում, որոշակիորեն վնասվել է, սակայն հնարավոր է վերծանել առաջիկայում»,-ասել է Ներադկոն։

Նա պատմել է, որ ինքնաթիռի մնացորդներից մոդելի ձևավորումը կտևի մի քանի ամիս։ Դաշտային աշխատանքներին զուգահեռ շարունակվում է հետաքննությունը։

Նույն շարքից