Հայաստան Քաղաքական Հասարակություն 

Սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները:

Հոկտեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածում Արգիշտիի 1 հասցեում տեղակայված Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում ընդունելություններին մասնակցել է 57 քաղաքացի: Բարձրացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս բարձրացված հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են համապատասխան իրավասության կառույցներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

65 66 67 68

Նույն շարքից