Հայաստան Քաղաքական 

Նախագահը շնորհավորել է Յուրի Շուքուրյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Դուք մեծ ավանդ ունեք Հայաստանում ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի եւ ինֆորմացիոն համակարգերի զարգացման բնագավառներում: Ձեր գիտական եւ գիտակազմակերպական տեւական եւ արդյունավետ գործունեությունն արժանի է գնահատանքի:

Ծանրակշիռ է Ձեր վաստակը երիտասարդ մասնագետների պատրաստման գործում: Դուք այսօր էլ շարունակում եք Ձեր դասախոսական-մանկավարժական շնորհակալ աշխատանքը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, եռանդ եւ գիտական ու մանկավարժական նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Նույն շարքից