Հայաստան Քաղաքական 

Ադրբեջանը գտնում է մարդկանց թույլ կողմերը, կաշառում է նրանց. Շավարշ Քոչարյան

ՀՀ Ազգային ժողովոււմ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղեկալ Շավարշ Քոչարյանը անդրադարձավ  երեկ ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական զեկույցին:

Շավարշ Քոչարյանի խոսքով` Ռոբերտ Ուոլթերի վարքագիծն իր համար նորություն չէ.

«2013 թվականին այդ զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերն էր ղեկավարում այն դիտորդական առաքելությունը, որը դիտարկում էր Ադրբեջանի նախագահական ընտրությունները: Եվ նա ներկայացրեց մի խայտառակ զեկույց, որը շատ ուժեղ հարված էր Եվրոպայի խորհրդի վարկանիշին: Այդ զեկույցում փայլուն էին որակվում 2013թ. խայտառակ նախագահական ընտրությունները Ադրբեջանում»,- հայտնեց Շ.Քոչարյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանը շատ լավ գիտակցում է, որ գտնվում է մի դաշտում, որտեղ փորձում են գումարներով պայքարել քարոզչության դաշտում.

«Այստեղ խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը հետևողական գտնում է մարդկանց թույլ կողմերը, կաշառում է մարդկանց և նրանց գործունեությունն այդ դեպքում ազդում է հենց Եվրոպայի խորհրդի հեղինակության վրա»:

Նույն շարքից