Այսօր ժամը 18.00-ին Երևանն արդեն 3-րդ անգամ միանում է Անոնիմուսների համաշխարհային երթին: Այն սկսվեց Ազատության հրապարակից: Երթի մասնակիցներից ոմանք «Գայ Ֆոքսի» հայտնի դիմակներով են:
Հայաստանում առաջին անգամ «Անոնիմուսների երթն» անցկացվել է 2013թ. նոյեմբերի 5-ին՝ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի կողմից:
Ինչպես Ազատության հրապարակում հայտարարեց երթի կազմակերպիչներից Շահեն Հարությունյանը՝ Շանթ Հարությունյանի որդին, երթի հիմնական նպատակն է դուրս գալ փողոց և պահանջել, որ երկրում արժևորվի հայրենասիրությունը, ազատությունը, եղբայրությունը, ընկերասիրությունն ու այլ արժեքներ:
Մինչ այդ երթի կազմակերպիչները միջոցառման ֆեյսբուքյան էջում պարբերաբար հերքում էին լուրերը, թե պատրաստվում են անկարգություններ հրահրել և պայթուցիկ նյութեր կիրառել: