Հասարակություն Գիտություն 

Ընդունվում են դիմումներ Մարս թռչել ցանկացողների համար

Մարս թռիչքի առաքելության նախապատրաստության շրջանակներում NASA-ն հայտարարել է Կարմիր մոլորակ թռչել ցանկացողների դիմումների ընդունման ժամկետը: Թեկնածուների անկետաները կքննարկվեն 2015-ի դեկտեմբերի 14-ից մինչև 2016-ի փետրվարի կեսերը՝ գրում է Dni.ru-ն:

Ընտրված թեկնածուների անունները կհայտարարվեն 2017-ի կեսերին:

Տիեզերական գործակալությունը ապագա տիեզերագնացների համար առաջադրել է մի շարք պահանջներ. նրանք պետք է ունենան ԱՄՆ քաղաքացիություն, ինժեներության, կենսաբանության, ֆիզիկայի կամ մաթեմատիկայի ոլորտում բակալավրի աստիճանից ոչ ցածր բարձրագույն կրթություն և այլն:

Նույն շարքից