Տասնյակ հազարավոր մարդիկ գիշերը մասնակցել են Ռումինիայի մայրաքաղաքում անցկացված երթին։ Երթն անցկացվել է վարչապետ Վիկտոր Պոնտայի հրաժարականից ժամեր անց: Նրա պաշտոնաթողության հիմքում ընկած էր անցած շաբաթ օրը Բուխարեստի գիշերային ակումբերից մեկում տեղի ունեցած պայթյունի, հրդեհի և դրանց հետևանքով 32 մարդկային զոհ լինելու պատճառով առաջացած հասարակական բուռն արձագանքը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ցուցարարները, որոնք, որոշ տվյալներով, եղել են առնվազն 30 հազար, պահանջել են արտահերթ ընտրությունների անցկացում և քաղաքական բարեփոխումների շարունակություն։
Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Ռումինիայի այլ քաղաքներում։