Հասարակություն 

Վերջին 10 ամսում Գերմանիա է ժամանել շուրջ 750 հազար ներգաղթյալ

Վորջին 10 ամսում Գերմանիա է ժամանել 758 000 փախստական, միայն հոկտեմբերին՝ 181 000 մարդ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Գերմանիայի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Գերատեսչությունում հայտնել են, որ խոսքը տվյալների մասին է, որոնք գրանցվել են փախստականների գրանցման առաջնային համակարգում Գերմանիայի սահմանին: Ավելի վաղ ՆԳՆ ներկայացուցիչները նշել են, որ այդ համակարգի տվյալներն ավելի ճշմարիտ են այն տեղեկության համեմատ, որը հայտնում է Դաշնային միգրացիոն գերատեսչությունը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ մինչև տարեվերջ Գերմանիա կարող է ժամանել մոտ 800 000 փախստական:

Նույն շարքից