Հասարակություն 

Լամարի և Քլոե Քարդաշյանի միջև իսկական դրամա է հասունանում

Լամար Օդոմին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ բասկետբոլիստի և դեռևս նրա օրինական կնոջ` Քլոե Քարդաշյանի միջև իսկական դրամա է հասունանում: Ամուսինները ուժեղ գժտվել են, և Լամարն անգամ վռնդել է հեռուստաաստղին իր հիվանդասենյակից: Գրում է Starslife.ru.-ն:

Այն պահից ի վեր, երբ Քլոեն ժամանեց Լաս Վեգասի հիվանդանոցներից մեկը, որտեղ Լամարը պայքարում էր կյանքի համար թմրանյութերի գերդոզավորման պատճառով, Քլոեն օրինական կնոջ իրավունքով սկսել էր Լամարի փոխարեն ինքնուրույն որոշումներ կայացնել:

Հիշեցնենք, որ Քլոեն օրեր առաջ հայտարարեց, որ չի վերադարձել ամուսնու մոտ, այլ հանդիպում է նրա գործընկեր Ջեյմս Հարդենի հետ:

Նույն շարքից