Հասարակություն 

Չիկագոյում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքար են տեղադրել

Չիկագոյի հայ համայնքի ներկայացուցիչները հոկտեմբերի 25-ին հավաքվել են Էվանսթոն քաղաքի հայկական Սուրբ Հակոբ եկեղեցու բակում՝ մասնակցելու խաչքարի բացման արարողությանը: Այս մասին գրում է «Chicago Tribune»-ը:

1915 թվականի Հայոց ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի սրբադասմանը նվիրված հուշարձանի բացման արարողությունը կատարել է Հայ Առաքելական եկեղեցու Արեւմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանը:

Պարբերականի փոխանցմամբ, ապրիլին համաշխարհային առաջնորդները ներկա գտնվեցին մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում սպանված հայերի հիշատակի արարողություններին: Տուֆակերտ խաչքարը պատրաստվել է Հայաստանում, այնուհետեւ փոխադրվել Էվանսթոն:

Հատկանշական է, որ խաչքարի բացման օրը Չիկագոյի հայ համայնքը նաեւ նշել է իր 70-ամյակը:

Նույն շարքից