ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայի խնդրի կարգավորումը, ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
«Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են առաջիկա երկկողմ հանդիպումների գրաֆիկը, քննարկել են Սիրիայում խնդրի քաղաքական կարգավորման համար գործադրվող ջանքերը»,- փոխանցում է Gazeta-ն։
Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։