Իտալիայի իշխանությունները ավիաընկերություններին կոչ են արել խստացնել չվերթների անվտանգության միջոցառումները, տեղեկացնում է Associated Press-ը՝ վկայակոչելով քաղաքացիական ավիացիայից աղբյուրին։
Նշվում է, որ Քաղաքացիական ավիացիայի վարչության խնդրանքով փոխադրողներն ուժեղացնում են օդանավակայանում սեփական ստուգումները որպես նախազգուշական միջոց, տեղեկացնում է Gazeta-ն։
Ինչպես նշվում է, այս միջոցը ներմուծվել է՝ Սինայի թերակղզու վրա ռուսական A321 օդանավի վթարի հետաքննության հետ կապված։