Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հեռախոսով քննարկել են Սիրիայում քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերը: Այս մասին հաղորդվում է ռուսական դիվանագիտական գերատեսչության կայքում:
«Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են առաջիկա երկկողմ կոնտակտների գրաֆիկը, քննարկել են Սիրիայում ճգնաժամի քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ: