Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երևանում տեղի ունեցած սպանության փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում քիչ առաջ Կամարակի 1-ին նրբանցքի թիվ 29 տանը սկսվեց քննչական փորձարարություն:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ինչպես նաև Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ ավագ քննիչ Հայրապետ Հայրապետյանի մասնակցությամբ նշված տուն բերեցին 91-ամյա Սիրանույշ Կարապետյանին սպանելու կասկածանքով ձերբակալված նրա թոռանը՝ 28-ամյա Արման Կարապետյանին:
Քիչ առաջ Ա. Կարապետյանը ոստիկաններին, քննիչներին ընթերակաների ներկայությամբ մատնացույց արեց այն վայրը, որտեղ կոտրել և գցել էր գրիչը և կայանել էր իր Suzuki ավտոմեքենան, որը նա շահագործում էր որպես տաքսի:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տատուն սպանելուց հետո նա ալիբի ստեղծելու պատրվակով ձախ ձեռքով լուսանկարների հետևի մասում գրել է հաշվեհարդարի բառեր՝ ուղղված իրեն, մասնավորապես. «Արման դու սրանով չես պրծնի, սա հլը սկզիբն ա, մենք քեզ գտնելու ենք» և այլն:
Մանրամասն՝ shamshyan.com