Հոկտեմբերի 11-ի նախագահական ընտրություններում հաղթանակած և Բելառուսը ավելի քան 20 տարի ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր 5-րդ անգամ պաշտոնապես ստանձնեց Բելառուսի նախագահի պարտականությունները:
Երդմնակալության հանդիսավոր արարողությունը անցկացվել է Անկախության պալատում, որտեղ այս տարվա փետրվարին Դոնբասի հակամարտությունը քննարկելու համար հավաքվել էին Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ղեկավարները: