Հայաստան Քաղաքական գլխավոր 

ՀՀ արտգործնախարարը մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մասնակցել է Փարիզում մեկնարկած ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության 38-րդ գլխավոր համաժողովին։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել կոնֆերանսի լիագումար նիստին։

Համաժողովին մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 195 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, որոնք պետք է հավանության արժանացնեն կազմակերպության առաջիկա տարիների գործունեության ծրագիրը և բյուջեն։

Կոնֆերանսի ընթացքում նախատեսված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար մարմինների ընտրությունները։

Նույն շարքից