Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դժգոհություն է հայտնել, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ-ն, և միջազգային կազմակերպությունները չեն խորհրդակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ԼՂ-ի վերաբերյալ բանաձև ընդունելուց առաջ։ Այդ մասին ամերիկացի համանախագահը գրել է Twitter-ի իր էջում:
«ԵԽԽՎ-ն և մյուս միջազգային կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ (Մինսկի խմբի-Խմբ.) համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցներ կամ բանաձևեր հրապարակելուց առաջ»,- գրել է Ուորլիքը: