Հասարակություն 

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 253 հեռախոսազանգ:

Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 223-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 30 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 60 հեռախոսազանգ, որոնցից 37-ին լուծում է տրվել, իսկ 23-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից