Հասարակություն Իրավական 

ՌԴ գլխավոր դատախազությունը Լևոն Հայրապետյանի գործն ուղարկել է դատարան

Ռուսաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ` հայ գործարար Լևոն Հայրապետյանի դեմ նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլարի հափշտակման վերաբերյալ քրեական գործը դատարան է ուղարկվել, հայտնում է  kommersant-ը:

«Հայրապետյանի դեմ քրեական գործն ուղարկվել է Մոսկվա քաղաքի Զամոսկվորեցկի շրջանային դատարան՝ ըստ էության քննության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

700 հազար դոլարի հափշտակման գործով Հայրապետյանին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Նույն շարքից