Reuters-ը հայտնում է, որ կաթոլիկական Սուրբ Ծննդյանն ընդառաջ Լոնդոնի Թրաֆալգարի հրապարակում վերջապես տեղադրվել է Սուրբծննդյան եղևնի, որը բերվել է Նորվեգիայից:
Լոնդոնը Օսլոյից նման նվեր, սկսած 1947-ից, ստանում է ամեն Սուրբ ծննդի՝ որպես երախտագիտության նշան Երկրորդ համաշխարհային պատերազմում օգնության:
Եղևնու բարձրությունը ավելի քան 20 մետր է:
Դեկտեմբերի 9-ից սկսած՝ եղևնու տակ կերգեն սուրբծննդյան հիմներ, իսկ հավաքված գումարները կուղղվեն բարեգործական նպատակների: