Ժամը 15.55-ին կապ է հաստատվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժշկի հետ, ով տեղեկացրեց, որ այս պահին ԲԿ-ում են գտնվում Նարինե Երեմիշյանը (ծնվ. 1961 թ.), Սարգիս Մկրտչյանը (ծնվ. 1966 թ.) և Քնարիկ Ռուշանյանը (ծնվ.1971 թ.), իսկ ութ քաղաքացի դուրս է գրվել:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 08.20-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հերթապահի, այնուհետև բաժնի վարիչի հետ, ովքեր տեղեկացրեցին, որ ԲԿ է դիմել 10 քաղաքացի (Գևորգ Իսպիրյան (ծնվ. 1980 թ.), Նարինե Երեմիշյան (ծնվ. 1961 թ.), Կարեն Սաֆարյան (ծնվ. 1985 թ.), Ռադիկ Անտոնյան (ծնվ. 1972 թ.), Արկադի Համբարձումյան (ծնվ. 1992 թ.), Սարգիս Մկրտչյան (ծնվ. 1966 թ.) Կամո Մկրտչյան (ծնվ.1964 թ.), Սիրեկան Թադևոսյան (ծնվ. 1960 թ.), Ժորա Ռուշանյան (ծնվ.1998 թ.) և Քնարիկ Ռուշանյան (ծնվ.1971 թ.):
Ժամը 08.18-ի դրությամբ ԲԿ-ում են գտնվում Ս. Մկրտչյանը, Ն. Երեմիշյանը, Կ. Սաֆարյանը, Ռ. Անտոնյանը և Կ. Մկրտչյանը:
***
Ժամը 21.55-ի դրությամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
***
Նոյեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19.10-ի դրությամբ Ռամենսկոյի օդանավակայանից կայացավ Տուլայի ՃՏՊ-ի արդյունքում տուժածներին և զոհերի դիերը տեղափոխող ինքնաթիռի թռիչքը:
Ինքնաթիռը Երևան կժամանի տեղական ժամանակով ժամը 22.11-ի սահմաններում: