Հասարակություն 

Տավուշի մարզում 33-ամյա կինը կրակել է ինքն իր վրա

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում նոյեմբերի 5-ի երեկոյան 33-ամյա կին է մահացել հրազենից արձակված կրակոցից:Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Ըստ նախնական վարկածի, կինը ինքնասպան է եղել:

Կինը տառապել է հոգեկան հիվանդությամբ, նախկինում բուժվել է հոգեբուժարանում:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նույն շարքից