Քաղաքական Միջազգային 

Բեռլինում սկսվել է «նորմանդական քառյակի» ԱԳ ղեկավարների հանդիպումը

«Նորմանդական քառյակի» երկրների արտգործնախարարները, ովքեր ներկայացնում են Ռուսաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան և Գերմանիան, Բեռլինում սկսել են բանակցությունները։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Ծրագրվում է, որ նախարարները կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Մինսկի համաձայնագրի երկարացումը 2016-ին, ինչպես նաև Դոնբասում ականազերծման աշխատանքների իրականացումը։

Հանդիպումն անցնում է դռնփակ։

Հիշեցնենք, որ նախարարական մակարդակով բանակցություններն անցկացնում են հոկտեմբերի 2-ին Փարիզում «նորմանդական քառյակի» առաջնորդների հանդիպումից ի վեր առաջին անգամ։

Նույն շարքից