Բրիտանական ոստիկանությունը հետախուզում է գողերին, ովքեր արքայազն Չարլզի ֆերմայից գողացել են հսկայական՝ 100 կգ-անոց արհեստական գազար: Այս մասին գրում է The Telegraph պարբերականը:
Հաղորդվում է, որ փայտե գազարը տեղադրված է եղել այգու մուտքի մոտ՝ գովազդելու բանջարեղենի կրպակը:
Ոստիկանները ենթադրում են, որ գողերը այնտեղ են ներթափանցել հարևան ֆերմայից: Գազարը անհետացել է Հելոուինի տոնակատարության գիշերը:
Նշվում է, որ արքայազն Չարլզի ֆերման, այսպես կոչված, օրգանական ֆերմաներից մեկն է, որը գյուղատնտեսության վարման մեջ կողմնորոշվում է առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով:
