Հասարակություն 

Լատվիան եւ Լիտվան նույնպես հետաձգել են չվերթները դեպի Եգիպտոս

Լատվիայի պետական ավիաընկերությունը՝ airBaltic-ը, անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դադարեցնում է չվերթները դեպի Շարմ էլ Շեյխ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին։

Հաղորդվում է, որ Եգիպտոսում գտնվող զբոսաշրջիկների համար հյուրանոց կտրամադրվի մինչեւ հետադարձ թռիչքները կազմակերպելը։ Tez Tour-ըտ սպասում է պատասխանատու հաստատությունների կողմից թռիչքների թույլտվություն ստանալուն, որպեսզի այս պահին Եգիպտոսում գտնվող զբոսաշրջիկներին տեղափոխի Լատվիա։

Բացի այդ, Լիտվայի ԱԳՆ-ն նույնպես իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել եգիպտական այդ հանգստավայրը մինչեւ հետաքննության ավարտը։

Small Planet Airlines լիտվական չարտերային թռիչքներ իրականացնող ավիաընկերության ներկայացուցիչ Սիմոնաս Բարտկուսը պատմել է, որ Եգիպտոսում գտնվող իրենց հաճախորդներին կիրակի հետ կբերեն եւ ժամանակավորապես դեպի Եգիպտոս չվերթներ չեն իրականացնի։

Նույն շարքից