Հասարակություն 

Հռոմի պապը խոստովանել է, որ երեխա ժամանակ երազել է մսագործ դառնալ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ երեխա ժամանակ երազել է մսագործ դառնալ: Այս մասին նա ասել է դանիական Straatnieuws թերթին տված հարցազրույցում, որի խմբագրակազմի անդամները անտուններն են,  հայտնում է  channelnewsasia-ն:

Պապը պատասխանել է հարցին՝ արդյոք երեխա ժամանակ ցանկացե՞լ է Հռոմի պապ լինել: «Ես ձեզ համար գաղտնիք կբացեմ. երբ 4 տարեկան էի, ինձ հարցրին՝ ինչ եմ ուզում դառնալ, երբ մեծանամ: Ես պատասխանեցի՝ մսագործ»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:

Նա նաև պատմել է, որ կարոտում է փողոցային զբոսանքները, բայց հրաժարվել է քայլել թղթակիցների հետ ու պիցցա գնել, պատճառաբանելով, որ հենց դուրս գա, իրեն մարդկանց խումբ կրջապատի:

Նույն շարքից