Հասարակություն 

Եվրոպայում գերմանացիները երկու անգամ ավելի շատ շոկոլադ են ուտում

Ֆրանսիական Le Figaro պարբերականը հրապարակել է Եվրոպայի ժողովուրդների վարկանշային ցուցակն ըստ նրանց օգտագործած շոկոլադի քանակի:

Ըստ այդմ` Եվրոպայում շոկոլադի ամենամեծ սիրահարները գերմանացիներն են: Գերմանիայի բնակիչները երկու անգամ ավելի շատ շոկոլադ են ուտում, քան ֆրանսիացիները՝ 12,22 կգ մեկ մարդու հաշվով 6,69 կգ-ի դիմաց:

Գերմանացիներն առաջ են անցել նաև շվեյցարացիներից, ում շոկոլադի սպառման անցած տարվա ցուցանիշը կազմել է 11,7 կգ: Ոլորտի մասնագետների խոսքով՝ Գերմանիայի այդ ցուցանիշի պատճառները պետք է փնտրել երկրի ավանդույթներում:

Գերմանիային և Շվեյցարիային թոփ-10-ում հաջորդում են՝ Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Դանիան, Բելգիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Իռլանդիան և Լիտվան:

Նույն շարքից