Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը:
Վարկանիշի առաջին հորիզոնականում երեք տարի շարունակ զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
2-րդ հորիզոնականում է հայտնվել Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, իսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զիջել է դիրքերը և 2-րդ հորիզոնականից 3 -րդում հայտնվել:
Չորրորդ հորիզոնականում ինչպես և նախորդ տարի հայտնվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Իսկ առաջին հնգյակը եզրափակում է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը, ով ավելի վաղ 3-րդ հորիզոնականն էր զբաղեցնում: